Միջազգային

Human Rights Watch- ը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Human Rights Watch- ը կոչ է անում Միացյալ Նահանգներին ու Եվրամիության երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ մարդու իրավունքների համատարած ոտնահարումների համար: Այսօր հրապարակած զեկույցում հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է՝ չնայած Արևմուտքի քննադատությանը, Ալիևի վարչակազմը շարունակում է բռնաճնշումները ընդդիմախոսների, լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ:

«Թեև անցած տարեվերջին պաշտոնական Բաքուն պայմանական ազատ արձակեց կամ ներում շնորհեց քաղաքական շարժառիթներով ձերբակալված մի խումբ ակտիվիստների, սակայն ճնշումները չավարտվեցին. ազատ արձակվածներից շատերը մինչ օրս զրկված են երկրից դուրս գալու իրավունքից, մյուսներն էլ հարկադրված են դադարեցնել գործունեությունը՝ բյուրոկրատական արհեստածին խոչընդոտների ու ֆինանսների բացակայության պատճառով», — նշում է Human Rights Watch-ը:

Կարդացեք նաև

Back to top button