
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարատեյանի որոշմամբ Տիգրան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից, Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանն ազատվել են վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը:
Նա առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է: Նախքան այդ պաշտոնը զբաղեցնելը` 2012-2014թթ.-ին, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր։ Դումանյանը համարվում է Հովիկ Աբրահամյանի կադրը:




