Միջազգային

Ուզբեկստանի վարչապետը նշանակվել է նախագահի պաշտոնակատար

Ուզբեկստանի վարչապետ Շավկաթ Միրզիյոևը նշանակվել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Նշանակումը կատարվել է սեպտեմբերի 8-ին ուզբեկական խորհրդարանի (Մաժիլիսի) Օրենսդիր պալատի և Սենատի համատեղ նիստում:

Միրզիյոևը ստանձնել էր  Ուզբեկստանի վարչապետի պաշտոնը 2003-ին: 2015-ի հունվարին խորհրդարանական ընտրությունների արդյունքում նա կրկին հաստատվել էր կառավարության ղեկավարի պաշտոնում: Ի դեպ, վարչապետի նշանակումը նախագահի պաշտոնակատար ուղղակիորեն հակասում է Ուզբեկստանի սահմանադրությանը։ Այդ երկրի մայր օրենքի համաձայն՝ նախագահի պարտականությունները պետք է անցնեին խորհրդարանի վերին պալատի նախագահ Նիհմաթուլա Յուլդաշևին:

Ինչ վերաբերում է արդեն նախկին վարչապետ Շավկաթ Միրզիյոևին, ապա ամենայն հավանականությամբ հենց նա էլ կդառան սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացած Իսլամ Քարիմովի հետնորդը. Նման երկրների փորձը ցույց է տալիս, որ հենց ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակված անձինք են այնուհետև «ազատ և թափանցիկ» ընտրություններում դառնում երկրի նախագահ:

Կարդացեք նաև

Back to top button