Սպորտ

Դանիա – Հայաստան՝ 1:0

Աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0-1 հաշվով պարտվեց Դանիայի թիմին: Միակ գոլը 18-րդ րոպեին խփել է Տոտենհեմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը:

Խաղի ընթացքում վնասվածք է ստացել Արաս Օզբիլիսը: Հիշեցնենք, որ Չեխիայի հետ հանդիպման ժամանակ վնասվածք էր ստացել նաև Հենրիխ Մխիթարյանը: Հաջորդ խաղը Հայաստանը անցկացնելու է Երևանում Ռումինիայի հավաքականի դեմ:

ԱԱ-2018-ի հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի սեփական հարկի տակ՝ հյուրընկալելով Ռումինիային:

Կարդացեք նաև

Back to top button