Վերլուծական

Չեմ կարծում, թե ԼՂՀ խնդրի կարգավորմանը մոտ ենք, ասում է Արա Պապյանը

annanazaryan

Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի կարծիքով, հնարավորություն կստեղծի մեծացնել Ալիևի ու կրճատել Միլի մեջլիսի լիազորությունները, ինչն ուղիղ ձևով կանդրադառնա ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա՝ Ալիևը ամեն կերպ կփորձի սրել իրավիճակը սահմանին՝ ասաց:  Նման պայմաններում Երևանում պատանդառության փաստը տպավորություն է  ստեղծում Բաքվում, թե Հայաստանում ծայրահեղ  վատ վիճակ է ու սոված մարդիկ ապստամբություն են փորձում իրականացնել:  Համենայնդեպս, իրավիճակը ադրբեջանական  լրատվամիջոցներն այդպես են ներկայացնում:

Այն պատկերը, որ ներկայացվում է, թե իբր հայկական կողմը պատրաստվում է տարածքներ զիջել՝ նա միանգամայն անընդունելի համարեց, ու նշեց «հողը չեն տալիս, հողը նվաճվում են արյան գնով»: «Ապրիլյան ագրեսիայից հետո հողային զիջման մասին միայն  դավաճանները կարող են խոսել: Երբեք չի կարելի տարածքային զիջման գնալ։ Դա կնշանակեր այդ իշխանության անփառունակ վախճանը»:

Միանգամայն այլ կարծիք ունի փոխզիջումների հարցում «Մոդուս-Վիվիենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

ՌԴ Լավրովի՝ «Այսօր առավել քան երբևէ մոտ ենք ԼՂՀ խնդրի կարգավորմանը» հայտարարությունը հիշեցնելով՝  նա նշեց, թե դա վկայում է տարածքային զիջումների տեսքով խնդրի լուծման Մոսկվայի ցանկության մասին. «Չեմ կարծում, թե մոտ ենք խնդրի կարգավորմանը: Ադրբեջանը դեմ է հետաքննության մեխանիզմների ներդրմանը, դրա համար չի ներդրվում: Ուզում են ԵԱՏՄ մտցնել ու դրա համար ճնշումներ չեն կարող բանեցնել»:

Զարգացումները,  ըստ Պապյանի, դրական չեն։ Ըստ փորձագետների՝  սահմանային լարվածության հնարավորության հարցում ռիսկային է համարվում օգոստոս ամիսը:

Կարդացեք նաև

Back to top button