Վերլուծական

ԼՂ կարգավորման գործընթացը ռուս- ամերիկյան օրակարգում

annanazaryan

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նոր է վերադարձել Թբիլիսիից, ուր մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ  25-րդ նստաշրջանին։ Այստեղ տեղի է ունեցել նաև Շվեյցարիայի, Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանականների քառակողմ հանդիպումը։ Քննարկվել է Շվեյցարիայի միջնորդությամբ ԼՂ հարցով աշնանը հանդիպում անցկացնելու հարցը։ Այն տեղի է ունենալու խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում սեմինարի տեսքով՝ փորձագիտական մակարդակով՝ ասաց պատգամավորը։

Քառօրյա պատերազմից հետո պետք է անվանական խոսել ու խիստ, հստակ ձեւակերպել պահանջները՝ կարծում է Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով նաև ԼՂՀ-ին բանակցային կողմ դարձնելու անհրաժեշտության մասին։ Պատգամավորը նշում է, որ ոչ միայն սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդրվի, այլ խախտման դեպքում անմիջապես պետք է պատասխանատվության մեխանիզմը գործի՝ ասում է։

Որքան էլ միջնորդներն ու միջազգային հանրությունը հայտարարեն, թե պետք է շուտափույթ կարգավորել ԼՂՀ խնդիրը, միևնույնն է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Արտակ Դավթյանն այս հարցում թերահավատ է: Երեկ  տեղի ունեցավ Պուտին- Օբամա հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվեց նաև Ղարաբաղյան խնդիրը։ Սա չի՞ վկայում արդյոք  կարգավորման հարցում գերտերությունների շահագրգռվածության մասին։ «Ռադիոլուրի» հարցին պատգամավորը պատասխանում է, «ՌԴ- ն վերմակն իր կողմն է քաշում: Միջնորդներն էլ են ասում, որ կողմերը պետք է իրենք գան համաձայնության»։

ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին մինչդեռ լավատեսության հիմքեր է տվել Օբամա-Պուտի հեռախոսազրույցը: Նա Արցախի հարցը դիտարկում է համաշխարհային զարգացումների համատեքստում։

Նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանն ու  ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նախորդ շաբաթ նամակ էին կազմել ու  ընդգծել Կազանյան կոչվող փաստաթղթի վտանգավոր կետերը՝ մասնավորապես փուլային կարգավորմամբ զիջվող տարածքների մտահոգությունը։ Հանրությունը պետք է լուրջ ճնշումներ գործադրի՝ պնդելով, որ դեմ է փուլային լուծում տարբերակին՝ ասում են։

Կարդացեք նաև

Back to top button