ՄիջազգայինՍպորտ

ՈւԵՖԱ- ն որակազրկեց Ռուսաստանի հավաքականին

ՈւԵՖԱ-ն պայմանական որակազրկել է Ռուսաստանի հավաքականին՝ նշված է Եվրոպական ֆուտբոլային ընկերակցությունների միության հայտարարության մեջ:

BBC-ի փոխանցմամբ՝ դա նշանակում է, որ Ռուսաստանի հավաքականին կզրկեն Եվրոպայի առաջնությանը մասնակցությունից, եթե զանգվածային անկարգությունները ռուս երկրպագուների մասնակցությամբ շարունակվեն:

Որպես լրացուցիչ պատիժ Ռուսաստանյան ֆուտբոլային միությունը ստիպված կլինի նաև վճարել 150 հազար եվրո տուգանք՝ Մարսելում ռուս երկրպագուների անկարգությունների համար:

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն արդեն հայտարարել է, որ ռուսական կողմը չի պատրաստվում բողոքարկել ՈՒԵՖԱ- ի որոշումը:

Կարդացեք նաև

Back to top button