
Վրաստանի նախկին նախագահ, այժմ՝ Օդեսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: «Թող որևէ մեկը չընդունի իմ խոսերը որպես սպառնալիք. Ես մտադիր եմ մեկնել Վրաստան և ակտիվորեն ընդգրկվել նախընտրական գործընթացներում: Ես ամենուր եմ դրա մասին ասում՝ առանց քողարկելու իմ մտադրությունը»,- ասել է Սահակաշվիլին:
Նա նշել է, որ շարունակում է ղեկավարել իր ստեղծած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը և համոզմունք հայտնել, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կհաղթի հենց իր ղեկավարած քաղաքական ուժը:




