
«Մենք պետք է ընդունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի», Բաքվում հայտարարել է Միացյալ նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան: Դիվցանագետը նշել է, որ Վաշինգտոնին անհանգստացնում է ստեղծված իրավիճակը:
«Ինչպես բազմիցս հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, մենք կոչ ենք անում կողմերին կրկին նստել բանակցային սեղանի շուրջ և սկսել քննարկումները համակողմանի խաղաղության հասնելու նպատակով: Դա շատ կարևոր ենք համարում: Մինսկի խմբի համանախագահ երկները անում են իրենցից կախված ամեն բան: Անհրաժեշտ է, որպեսզի կողմերը լուրջ մոտենան հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ինչպես պետքարտուղար Ջոն Քերիի մակարդակով, այնպես էլ Մինսկի խմբի շրջանակներում և երկկողմ ձևաչափով մենք շարունակում ենք ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», ասել է ամերիկացի դիվանագետը:




