

Եթե վերջին տարիներին հանրապետությունում թունավորումների թիվը տարեց տարի աճում էր, ապա այս տարվա առաջին եռամսյակում թունավորումների թվի կտրուկ նվազում է գրանցվել, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Ամփոփելով եռամսյակային արդյունքները՝ կենտրոնի պետը հայտնել է, որ դեպքերի գերակշիռ մեծամասնությունը կազմում են ճանապարհատրանսպորտային պատահարները, հրդեհներն ու թունավորումները:
2016 թվականի առաջին եռամսյակում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 2264 արտակարգ դեպք-պատահար, որի հետևանքով զոհվել է 49, տուժել 1755 մարդ: Այս ցուցանիշը թերևս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է, սակայն հաշվի առնելով, որ արտակարգ իրավիճակներ հիմնականում գրանցվում են ամռան ամիսներին, միայն տարեվերջին պարզ կդառնա տարվա կտրվածքով դեպքերն այնուամենայնիվ աճե՞լ են, թե՞ նվազել՝ նշեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Դեպքերի գերակշիռ մեծամասնությունը կազմում են ճանապարհատրանսպորտային պատահարները, հրդեհներն ու թունավորումները՝ պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին՝ հստակեցրեց ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը:
Այսպիսով՝ վիճակագրությունը փաստում է, որ աճել են տեխնածին արտակարգ դեպքերը, փոխարենը կտրուկ նվազել է թունավորումների թիվը: Դեպքերը նվազումը, իհարկե, Հովհաննես Խանգելդյանը պայմանավորում է նաև բնակչության զգուշավորությամբ և իրազեկվածության բարձրացմամբ:
«Ռադիոլուրն» էլ իր հերթին փորձեց պարզել, թե արդյո՞ք մեր քաղաքացիները երբևէ դիմել են 911 ծառայությանը:
Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը հայտնեց, որ լինում են նաև զանգեր, որոնք որևէ առնչություն չունեն գերատեսչության հետ: 911 թեժ գծին լինում են նաև ծիծաղաշարժ ահազանգեր
Ահազանգերը գրանցվում են նաև Sms հաղորդագրությամբ։ Մեկ անգամ այդ ծառայությամբ կենտրոնը ստացել է նաև սիրային խոստովանություն. ավելի ուշ պարզվել էր՝ սիրահարված երիտասարդը սխալմամբ SMS- ը իր ընկերուհու փոխարեն ուղարկել է փրկարարներին։




