

Աղմկահարույց Մատաղիսի գործով երեկ ՄԻԵԴ կայացրած վճռով ՀՀ կառավարությունը պետք է 50 հազար եվրո փոխհատուցի 9 տարի տառապանքների միջով անցած մեղադրյալներին՝ 15 հազարական Մուսա Սերոբյանին ու Ռազմիկ Սարգսյանին և 20 հազար եվրո Արային Զալյանին: Մեղադրյալների փաստաբաններից Հայկ Ալումյանը ՄԻԵԴ վճիռը լիարժեք հաղթանակ է համարում ու խոսում դատական համակարգի որոշ աշխատակիցների պատճառով պետությանը վնաս պատճառելու դեպքերը նվազեցնելու մասին:
Հայկ Ալումյան
Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության համար մեղավոր էր ճանաչել թիվ 33651 զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։




