Տնտեսական

Հաստատվել է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության այս տարվա ծրագիրը

hasmikdilanyan
Կառավարությունն այսօր հաստատել է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016 թվականի ծրագրերը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի տեղակացմամբ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այս պահին տեղակայվել են 23 տեղական ու օտարերկյա կազմակերպություններ, ինչը հագեցվածության 99 տոկոս է  նշանակում: Ծրագրի իրականացման  արդյունքում 120 նոր աշխատատեղ է ստեղծվել, 1360 աշակերտ վերապատրաստվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Այս տարի կշարունակվեն աշխատանքները, մասնավորապես նախատեսվում է տարեկան  300 տեխնոլոգիական մասնագետներ վերապատրաստել: Նախատեսվում է  նույն փորձը կիրառել  նաև Վանաձորում:

 

Կարդացեք նաև

Back to top button