
Թուրքական ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել «Զաման» թերթը արտաքին կառավարման հանձնելու դեմ հանդես եկող ցուցարարների դեմ եւ ներխուժել խմբագրատուն, հայտնում է «Ռոյթերը»։
Խմբագրատան մոտ հավաքվել էր մի քանի հազար մարդ, ինչպես նաեւ աշխատակիցները՝ վանկարկելով ազատ մամուլը պաշտպանող կոչեր։
Ուրբաթ օրը դատախազության միջնորդությամբ Ստամբուլի դատարանը «Զամանը» հանձնել է արտաքին վարչակազմի հսկողության։
Հոկտեմբերին դատարանները նման կերպ էին վարվել նաեւ չորս այլ թուրքական հրատարակչությունների դեմ, որոնք հետագայում սկսել են իշխանամետ դիրքորոշումով անդես գալ, հայտնում է «Այսոշեյթեդ պրեսը»։




