
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ միջսիրիական խաղաղ բանակցությունները կվերսկսվեն ոչ թե մարտի 7-ին, ինչպես ծրագրված էր, այլ մարտի 9-ին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնը։ Նշվում է, որ կազմակերպիչներից հավելյալ ժամանակ է պահանջվել գործնական և կազմակերպչական հարցերի լուծման համար։
Դե Միստուրան հույս ունի, որ մեկ շաբաթից կողմերը կսկսեն «լուրջ քննարկումներ»՝ ՄԱԿ ԱԽ բանաձևի իրագործման նպատակով։




