Միջազգային

Պայթյուններ՝ Դամասկոսում եւ Հոմսում. կա առնվազն 130 զոհ

Դամասկոսի արվարձանում՝ Սայիդա Զեյնաբ թաղամասում, պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 83-ի, ավելի քան 200  մարդ վիրավորվել է, հաղորդում է mir24— հեռուստաընկերությունը: Մեկ օրվա ընթացքում Սիրիայում ԻԼԻՊ գրոհայինները խլել են ավելի քան 130 մարդու կյանք՝ Դամասկոսի արվարձանում 83 մարդ է զոհվել, Հոմսում՝ 46 մարդ:Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետության» խմբավորումը:

Դամասկոսի հարավում գտնվող Շիական թաղամասը նախօրեի գիշերը զիված հարձակումների է ենթարկվել. քաղաքում  միանգամից 4 պայթյուն է որոտացել, բոլորը՝ բանուկ հատվածներում: Մեկ դեպքում ռումբով մեքենա է պայթել, մյուս երեք պայթյունների պատճառը՝ մահապարտ ահաբեկիչներն են եղել:

Ավելի վաղ երկու մահապարտ ահաբեկիչ էլ իրենց մեքենաների մեջ են պայթեցրել սիրիական Հոմսում: Ըստ վերջին տվյալների, 46 մարդ է զոհվել, 115 մարդ վիրավորվել է:

Կարդացեք նաև

Back to top button