

Ազգային պատկերասրահում այսօր բացվել է Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Այն կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը, Հայաստանյան Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, ինչպես նաև Աշխարհի հայ նկարիչների միությունը։ Ցուցահանդեսը կտեւի մինչեւ փետրվարի 28-ը:





