
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ նշվում է. «Թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը, հետքայլ է կատարել Pontifex-ի ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է»։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք տասն ամսվա ընդմիջումից հետո Թուրքիան փետրվարի 3-ին Վատիկան է վերադարձրել իր դեսպանին, որին հետ էր կանչել Ֆրանցիսկոս պապի՝ 1915- ի կոտորածները ցեղասպանություն որակելուց հետո:




