Միջազգային

Հռոմի պապը կնկարահանվի արկածային ֆիլմում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կնկարահանվի արկածային ֆիլմում: Գարդիան պարբերականը հայնտում է, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը խաղալու է «Արեգակից այն կողմ» ընտանեկան արկածային ժապավենում, նա մարմնավորելու է ինքն իրեն: Գեղարվեստական ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս տարի Իտալիայում: Ինչպես նշում Է պարբերականը,  Հռոմի պապը ինքն է կինեմատոգրաֆիստներին խնդրել ստեղծել մի ֆիլմ, որը կկարողանար երեխաներին բացատրել Հիսուս Քրիստոսի պատգամը: Ֆիմլի հասույթը ծրագրվում է ծախսել բարեգործական նպատակներով:

Վատիկանում լուրը մեկնաբանել են, այդպես էլ չհստակեցնելով ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, թե՞ ոչ: Միայն նշել են, որ Հռոմի պապը դերասան չէ:

Կարդացեք նաև

Back to top button