Հասարակություն

ԱՊՀ երկրներից գնանկում միայն արձանագրվել է Հայաստանում.ԱՎԾ

hasmikdilanyan
ԱՎԾ արդեն ամփոփել է նախորդ տարվա գնաճային միտումները: Հիշեցնենք, որ ծառայությունը  դիտարկումներ  է անցկացնում մանրածախ շուկայում, ՀՀ 11 խոշոր քաղաքներում և Երևանում: Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն այսօր հայտարարել է, որ 2015-ի ընթացքում  ԱՊՀ երկրներից  գնանկում միայն արձանագրվել է  Հայաստանում ՝ 0,1 տոկոս: Մյուս երկրներում գնաճ է նկատվել:

 

Հայ  վիճակագիրները 2015թ գնաճով բացեցին: Հունվարին  գրանցած  2,5 տոկոս գնաճին  արդեն հաջորդող ամիսներին  գնանկումը փոխարինեց՝ 2015թ առաջին կիսամյակում կազմելով  4,6 տոկոս:  Գնանկման միտումները պահպավեցին մինչև դեկտեմբեր: Դեկտեմբերին արդեն բարձր գնաճ   արձանագրվեց՝ 1,7 տոկոս: 12 ամիսների կտրվածքով՝ 2015թ դեկտեմբերին  2014թ – նույն ժամանակահատվածի համեմատ  ՀՀ սպառողական շուկայում 0,1 տոկոս  գնանկում է արձանագրվել:

Ընդորում, պարենային ապրանքների գները նվազել են 4,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն աճել են՝ 3,4 տոկոսով, ծառայությունների սակագները՝ 3,2 տոկոսով: 2015թ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրված ընդհանուր՝ 1, 7 տոկոս գնաճի պարագայում պարենային մթերքի գներն աճել են 3 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գծով գնանկում է արձանագրվել 0,9 տոկսով, ծառայությունների սակագները աճել են 2 տոկոսով:

Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ պարենամթերքի 13 անուն ապրանքախմբերից 8-ում գնաճ է արձանագրվել՝ 0,1-ից մինչև 25,2 տոկոս: Առավել բարձր գնաճ՝ 25,2 տոկոս գնաճ է արձանագրվել մեկ ապրանքային խմբում՝ բանջարեղեն և կարտոֆիլի գծով: Երեք ապրանքային խմբում գնանկում է արձանագրվել ՝ 0,7-ից մինչև 0,2 տոկոս: Երկու ապրանքային խմբում գների ընդհանուր մակարդակն անփոփոխ է  մնացել:

Միայն բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքային խմբի 25,2 տոկոս գնաճը ընդհանուր սպառողական գների վրա ունեցել է 1,4 տոկոս ազդեցություն՝ աճման միտումով:  Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն է ներկայացնում.«Երեք ապրանքային խմբերում,որտեղ գնանկում է  գրանցվել, մասնավորապես ՝ձնկամթերք՝ 0,2 տոկոսով, հրուշակեղեն՝ 0,3 տոկոսով, ոչ ոգելից խմիչք՝ 0,7 տոկոսով: Միրգ ապրանքյաին խումբ՝ 3,4 տոկոս գնաճ, ձվի գները աճել են 27 տոկոսով, կաթնամթերք՝ 0,1 տոկոսով, հացամթերք՝ 0,1 տոկոսով, շաքարավազի գներն աճել են 0, 3 տոկոսով: Անփոփոխ են մնացել մսամթերքի ընդհանուր գները, սուրճ, կակաո ապրանքային խմբերը»:

Կառավարության վերջին նիստում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ցորենի գները նվազել են շուրջ  30, իսկ ալյուրինն էլ տասը տոկոսով:  ԱՎԾ ներկայացուցիչը  ներկայացնում է տնտեսվարողների  կողմից ալյուրի արտադրության ծավալներն ու գները՝ նոյեմբերը ներառյալ: Մեկ տարվա  (2014-ի նոյեմբերից  մինչև  2015թ նոյեմբեր)՝ալյուրի  միջին  գնանկումը 14 տոկոս է կազմել:  Գուրգեն Մարտիրոսյանը ԱՎԾ և  ՏՄՊՊՀ ցուցանիշերի տարբերությունն է մատնանշում՝ պարզաբանելով՝ հակամենաշնորհային մարմինն ամենօրյա մոնիտորինգ է  անցկացնում՝ ըստ հանձնարակականի:

Վառելիքի շուկայում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ  հանրապետությունում բենզինի գները նվազել են 0, 7տոկոսով, դիզելային վառելիքինը՝ 0,5 տոկոսով: 2015-ի դեկտեմբերին նախորդ տարվա  համեմատ բենզինի գները նվազել են 10 տոկոսով, դիզելային վառելիքինը՝ 11,1 տոկոսով: Նախորդ Դեկտեմբերի 30-ին նույ նամսվա 20-ի համեմատ  վիճակագիրները բենզինի գնի 0,5 տոկոս,իսկ  դիզելային վառելիքնը՝ 0,7 տոկոսով:

Ի դեպ, Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանy  հայտարարեց, որ 2015-ի ընթացքում  ԱՊՀ երկրներից  գնակում միայն արձանագրվել է  Հայաստանում ՝ 0,1 տոկոս: Մինչդեռ մյուս երկրներում գնաճ է նկատվել: 2015-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ   ցածր գնաճ է գրանցվել Ղրղզստանում՝ 3,4 տոկոս, ՌԴ-ում՝ 12,9 տոկոս, Բելառուսում՝ 12 տոկոս , 43,3 տոկոս գնաճ է արձանագրվել Ուկրաինայում, Ղազախստանում՝ 12 -ամսյա գնաճը կազմել է 13,6 տոկոս:

Հայ վիճակագիրները գնանկում են արձանագրում, փորձագետները տխուր վիճակագրություն ներկայացնում՝ տարեցտարի հայ սպառողների գնողունակությունն ընկնում է: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, հիմնավելով իրենց ուսումնաիսրությունենրի վրա, հայտարաում է  Հայաստանում վերջին տարիներին ամենաշատը   փակվել են առևտրի ոլորտի ՓՄՁ- ները: Մի դեպքում սուպերմարկետներն են նրանց կլանում, մեկ այլ դեպքում էլ  ժողովրդի վճարունակությունն է նվազել:

Հիմնականում ընտանիքի անդամներից մեկն է աշխատում ստանում է լավագույն դեպքում  150 -200 հազար դրամ աշխատավարձ, սա ի դեպ, միջին աշխատավարձն է մեր երկրի, իսկ ընտանիքը շարունակում է աղքատ ապրել:

Կարդացեք նաև

Back to top button