Միջազգային

ԼՂ մասին Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են.Լուկաշեւիչ

Մոսկվան պատասխանում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Անկրայի հայտարարություններին: «Լեռնային Ղարաբաղի մասին Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են», հայտարարել է ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ընդգծելով, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերն ապակառուցողական են և որևէ շարունակություն ունենալ չեն կարող: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջան այցի ընթացքում դեկտեմբերի 4-ին անդրադարձել էր Կովկասում խաղաղություն հաստատելու Թուրքիայի ջանքերին, և նշել, թե իրենք մշտապես եղել են և լինելու են «եղբայրական Ադրբեջանի հողերը հետ ստանալու հարցում»:

 

 

Կարդացեք նաև

Back to top button