Միջազգային

Քրդերը հարձակում են սկսել ԻՊ դեմ Սինջարն ազատագրելու համար

Քրդական զինված միավորումները խոշոր հարձակում են սկսել Իրաքի հյուսիսում՝ Սինջար քաղաքի նկատմամբ վերահսկողության վերականգնման նպատակով։ Այն գտնվում ԻԼԻՊ ծայրահեղական շարժման վերահսկողության տակ՝ հայտնում է BBC-ն։

Հարձակումը սկսվել է առավոտյան ժամը 7-ին։ Գործողությանը մասնակցում են մոտ 7500 մարտիկներ՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ։

Սինջարը ռազմավարական առումով կարևոր քաղաք է իսլամիստների համար: Քաղաքը ԻԼԻՊ-ի ջիհադիստները գրավել էին 2014 թվականի օգոստոսին՝ կոտորածի ենթարկելով տեղի եզդիներին:

Կարդացեք նաև

Back to top button