ԿարևորՔաղաքական

ԵՄ դիտորդները կավարտեն առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 19-ին. Բորել

Եվրամիության դիտորդները կավարտեն առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 19-ին՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Հարցը քննարկվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ընթացքում։

«Մենք պայմանավորվել ենք դադարեցնել առաքելությունը և թիմ ուղարկել՝ ԵՄ-ի ապագա հնարավոր ներգրավվածությունը ուսումնասիրելու համար», — ասել է Բորելը:

Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում էր կայացրել մինչեւ 40 ԵՄ դիտարկման փորձագետներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու եւ զեկուցելու նպատակով։

Back to top button