
Ներկայացուցիչների պալատը բանաձև է առաջադրել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, Երևանում, այսօր հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը։
«Հուսով եմ, որ այդ բանաձևով առաջ կշարժվենք։ Ինչ վերաբերում է մեր հանձնառությանը՝ շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության», — հայտարարել է Սփիերը՝ պատասխանելով միջանցքի վերաբերյալ հարցին։




