ԿարևորՀասարակություն

Գերիներն արդեն Հայաստանում են․ Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Այսօր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների հայրենիք վերադառնալու վերաբերյալ։

Իր ելույթի հենց սկզբում նա հայտնեց, որ գերիներն արդեն հատել են Հայաստանի սահմանը։ Ըստ Փաշինյանի գերիների վերադարձը կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի ակտիվ մասնակցությամբ, և գերիները Վրաստանի տարածքով են վերադարձել Հայաստան։

Անդրադառնալով այն լուրերին, թե գերիները վերադարձվել են ականապաված տարածքների քարտեզների դիմաց, Փաշինյանը հաստատեց, բայց հավելեց, որ դա արվել է, ոչ թե քարտեզներ՝ գերիների դիմաց, այլ՝ քայլ քայլի դիմաց սկզբունքով։

Վարչապետի պաշտոնակատարը նաև ընթերցեց վերադարձած գերիների անունները․

  • Ստեփանյան Արթուր Արմավիրի մարզից
  • Էլիբեկյան Գեղամ Արտաշատից
  • Սեդրակյան Ալեքսանդր Արմավիրից
  • Գասպարյան Էրիկ Երևանից
  • Բաբայան Սաշա Մասիսից
  • Անդրեասյան Արտակ Էջմիածնից
  • Խաչատրյան Էրիկ Մասիսից
  • Սերունյան Նարեկ Հրազդանից
  • Պետրոսյան Սասուն Արցախից
  • Սարգսյան Վրույր Կոտայքի մարզից
  • Բուդոյան Արմեն Գեղարքունիքի մարզից
  • Հովհաննիսյան Բորիս Ալավերդիից
  • Աբգարյան Արթուր Արմավիրի մարզից
  • Ոսկանյան Դավիթ, Արմավիր
  • Հունանյան Արգամ, Արմավիր

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ այս խմբում են վերջերս Խծաբերդից գերեվարված 6 տղաներից 4-ը։

Այսօր ավելի վաղ՝ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ համայնքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 15 հայ գերի է վերադառնում Հայաստան։

Կարդացեք նաև

Back to top button