ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին խաղաղ ճանապարհով լուծել առաջացող բոլոր խնդիրները: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված է այսօր Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությունը տարածվել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարի հեռախոսազրույցից հետո:

«Ռուսական կողմը կոչ է անում կողմերին ՝ բանակցությունների միջոցով և խաղաղ ճանապարհով լուծել առաջացած խնդիրները: Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», — ասված է տեքստում:

Back to top button