ԿարևորՔաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը` Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է այն հայտարարության տեքստը, որն Հայաստանի և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին առաջարկել էր ստորագրել մարտի 25-ին կայացած հանդիպման ժամանակ։

Լևոն Տեր–Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սրագսյանին առաջարկել էր անկախ սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից՝ միավորվել և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

«Գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու՝ հայտարարում ենք, որ առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով», – նշված է հայտարարության մեջ:

Տեր–Պետրոսյանը հիշեցրել է, որ առաջարկի շուրջ քննարկում տեղի չի ունեցել, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժել է այն, իսկ Սերժ Սարգսյանը որևէ կարծիք չի արտահայտել։

«Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին։ Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերևս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է»,– գրել է Տեր–Պետրոսյանը։

Back to top button