ԿարևորՀասարակություն

Այսուհետ գործելու է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը»

Այսուհետ գործելու է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը»։ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ վերջինիս նպատակն է համակարգային ձևով շարունակել իրականացնել Կարեն Վարդանյան հասարակական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործչի գաղափարները և ազգային նպատակները։

«Ոգեշնչման աղբյուր ունենալով Կարեն Վարդանյանի մարդկային տեսակը և թողած հսկայական ժառանգությունը՝ մենք նպաստելու ենք․

• ՀՀ մարզային զարգացմանը

• Ապակենտրոնացված տեխնոլոգիական կրթության տարածմանը

• Հայրենաճանաչ սերունդ ունենալուն»,- ասված է հայտարարության մեջ։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մահացել է 2020թ-ի հուլիսին։ Նա ԱՏՁՄ գործադիր տնօրեն էր 2007թ․-ից։

Մինչ այդ` 2002-2005թթ. Վարդանյանն աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում` որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` որպես ՏՏ զարգացման վարչության պետ։

Նա մեծ ավանդ ունի տեխնոլոգիական ոլորտում՝ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես տասնյակ այլ նախագծեր իրականացվել են հենց նրա ջանքերի շնորհիվ։

Back to top button