ԿարևորՀասարակություն

Փաստաբանը Կարեն Բեքարյանի ձերբակալության դեմ բողոքը մուտքագրել է դատարան

«Քառյակ մեդիայի» համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը ձերբակալվել են:

Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը գիշերը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

«Հայտարարում եմ, որ իմ վստահորդ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել, եթե որևէ բան ասելու խնդիր է ունենում, միշտ ասում է սեփական դեմքով՝ առանց թաքնվելու որևէ ֆեյքի հետևում»,- գրել է նա:

Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226-րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 — րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություններ էր իրականացրել Կարեն Բեքարյանի, Արա Սաղաթելյանի բնակարաններում, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում։

Խուզարկությունները կատարվել են քրեական գործի շրջանակներում, որն առնչվում է «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը։

Back to top button