ԿարևորՀասարակություն

Հանրապետության առաջին նախագահն իր մտահոգությունն է հայտնել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել Հայաստանի ներքաղաքական կյանքում օրեցօր թեժացող գործընթացների առնչությամբ, որոնք դեպքերի որոշակի զարգացման դեպքում կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի: 

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը: Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»,- գրել է Մուսինյանը:

Կարդացեք նաև

Back to top button