ԿարևորՀասարակություն

Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը». կարդում է ԿԳՄՍ նախարարը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես խոստացել էր նախապես, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կարդում է Էքզյուպերիի հայտնի գործը՝ «Փոքրիկ իշխան»-ը:

Նախօրեին նա ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Սիրելի ֆեյսբուքցիներ, հայրենակիցներ, իմ համոզմունքն է, որ լավ քաղաքացի դառնալու համար մեր երեխաները պետք է առնվազն մի քանի կարևոր գիրք կարդացած լինեն:

Դրանցից մեկը «Փոքրիկ իշխանն» է: Ու քանի որ վիրտուալ աշխարհում ենք ապրում վերջին երկու ու առաջիկա մի քանի շաբաթներին, վաղը երեկոյան մեր երեխաների համար կընթերցեմ Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հանճարեղ գործը: Ձեր երեխաներին, Ձեզ նույնպես սիրով կսպասեմ իմ այս էջում վաղը` մարտի 22-ին ժամը 19:00-ին»:

Back to top button