ԿարևորՍպորտ

Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի հաղթողն է

Լեւոն Արոնյանը, 36 հնարավորից վաստակելով 22 միավոր, նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի հաղթողի կոչումը:

Նա կես միավորով առաջ անցավ Դին Լիրենից, Յանջի Յուից եւ Վաշյե-Լագրավից։

Կայծակնային խաղի երկրորդ շրջանում Լեւոն Արոնյանը հաղթեց Շաքրիյար Մամեդյարովին, Դին Լիրենին, Ռիչարդ Ռապորտին, ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, Մագնուս Կարլսենի, Ֆաբիանո Կարուանայի, Յանջի Յուի, Լենիրե Դոմինգեսի հետ, պարտվեց Սերգեյ Կարյակինին եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավին։

Արոնյանը Սենթ Լուիսում օգոստոսի 17-ից 29-ը կմասնակցի Sinquefield Cup մրցաշարին, որի հաղթողի կոչումը նվաճել է անցած տարի։

Back to top button