Հասարակություն

Ե՞րբ է նշվում Ս. Մարիամ Աստվածածնի ծնունդը

www.qahana.am կայքը պատասխանում է այս շրջանում մարդկանց առավել հուզող հարցերին:xachverac

 

  1. Ե՞րբ է նշվում Ս. Մարիամ Աստվածածնի ծնունդը: Կա՞ հստակ օր:

 

Ամեն տարի անփոփոխ սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից: Նշման  ամսաթիվն անփոփոխ է, քանի որ տոնը շարժական չէ: Բոլոր եկեղեցիներում ժ.10.30-ին կմատուցվի Ս. Պատարագ: Այդ օրը Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրն է: Տոնի մասին կարդացեք Տոնացույցում: (http://www.qahana.am/am/holidays/2015-09-08/1)

 

 

  1. Ե՞րբ է այս տարի նշվում Խաչվերացը՝ «Սըրբխեչը» :

 

Այս տարի սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Խաչվերաց տոնը՝ «Սըրբխեչը»:

 

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձին և փառաբանությանը:

 

Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է:

 

Տաղավար բոլոր տոներին հաջորդում է Մեռելոցը: Ուստի Խաչվերացի հաջորդ օրն է միայն Մեռելոց հիշատակության օր:

 

Խաչվերացի եկեղեցական և ժողովրդական նկարագրությունը կարդացեք այստեղ՝  http://www.qahana.am/am/holidays/2015-09-13/1:

 

  1. Ե՞րբ է սկսվում շաբաթապահքը, որը նախորդում է Խաչվերացի՝ «Սըրբխեչի» տոնին:

 

Հայ Առաքելական եկեղեցու այս տարվա վերջին տաղավար տոնին՝ Խաչվերացին ընդառաջ՝ սեպտեմբերի 7-ին սկսվում է շաբաթապահքը:

Այն տևում է երկուշաբթիից մինչև ուրբաթ: Բոլոր տաղավար տոներին նախորդում է պահքի շրջան: Ցանկացողները կիրակնորյա Ս. Պատարագին մասնակցելով և Ս. Հաղորդություն ստանալով՝ դուրս են գալիս պահքից:

 

 

xachverac1

Back to top button