
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգոստոսին արձանագրված աղիքային վարակը դիզենտերիա է, ախտորոշել են մասնագետները։ Հիվանդության բռնկումներ կան համարյա բոլոր շրջաններում: Հիվանդների մեծ մասը բուժումը ստանում է Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոցում և «Արևիկ» մանկական բուժմիավորումում:
Հիվանդության պատճառները պարզելու և տարածումը կանխելու համար մասնագետները համալիր ստուգումներ են սկսել: Արդեն երկու օր է Ստեփանակերտում տեղական կաթնամթերք չի վաճառվում: Կաթի վերամշակմամբ զբաղվող ընկերություններն ու նրանց աշխատակիցները ևս հայտնվել են սանիտարական համալիր վերահսկողության տակ: Երևանից Արցախ են ժամանել մի խումբ վարակաբաններ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի գլխավորությամբ:
ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյան, ԱՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյան




