
Սևանա լճի հատակից, Շորժայի հատվածից, մոտ 5 մետր խորության վրա «Այաս» ծովային հետազոտությունների ջրասուզակներն օրերս հայտնաբերել են նախապատմական խոշորեղջերավոր կենդանու ոսկոր:
Հնեակենսաբանի ու հնեաբուսաբանի հետազոտոթյունների արդյունքում պարզվել է, որ գտածոն նախապատմական՝ սառցե դարաշրջանից առաջ գոյություն ունեցող զուբրի ողնաշարի մասնիկ է:
ԳԱԱ բուսաբանության և կենդանաբանության ինստիտուտներում այսօր պահպանվում են հարյուրավորավոր գտածոներ Սևանի ափամերձ գոտիներից, սկսած զուբրից մինչև կճղակավորների գանգեր և ոսկորներ: Գտածոն առաջինն է որ հայտնաբերվել է հենց լճի հատակից:





