Հասարակություն

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

Օգոստոսի 26-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դոմինիկ Լիեդմեին, ով ներկայացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Դույենին:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Լիեդմեին Հայաստանում իր գործունեության համար: Ողջունելով տիկին Դույենին նշանակման կապակցությամբ` նախարարի տեղակալը բարձր  է գնահատել Հայաստանի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցությունը՝ ցանկանալով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջազգային մարդասիրական իրավունքի իրականացմանը և ՀՀ-ԿԽՄԿ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Back to top button