Հասարակություն

Ահաբեկչին կանխած գնացքի ուղեւորներից մեկը հայ է

Փարիզ-Ամստերդամ գնացքում ուրբաթ օրը տեղի ունեցած հրաձգությունը կանխողներից եւ զինված ահաբեկչի հետ ձառնամարտի մեջ մտած ուղեւորներից մեկն ամերիկահայ է: The Telegraphը  բացահայտել է  արյունահեղությունը կանխած ուղեւորներից մեկի անունը. նա Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, 51 ամյա Մարկ Մուգալյանն է:

Վերջինս փորձել է  զինաթափ անել մարոկացի ահաբեկչին եւ նրա հետ ձեռնամարտի է բռնվել: Մուգալյանը փորձել է Էլ-Խազանիի ձեռքից վերցնել «Կալաշնիկով» ավտոմատը, վերջինս, սակայն, մեկ այլ զենքով կրակել է Մուգալյանի ուղղությամբ՝ դիպչելով նրա պարանոցին: Այդ ժամանակ գնացքում գտնվող ԱՄՆ երեք քաղաքացիներ, որոնցից երկուսը զինծառայողներ են եղել, եւ բրիտանացի գործարար Քրիս Նորմանն օգնության են հասել եւ զինաթափել հարձակվողին։  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում «Պատվո Լեգիոն» բարձր պարգեւի է արժանացրել Փարիզ-Ամստերդամ գնացքում իսլամիստ ահաբեկչին զինաթափած ամերիկացիներին։ Ֆրանսիայի նախագահը պարգեւատրման արարողության ժամանակ իր ելույթում նշել է, որ Մուգալյանը եւս պարգեւատրվելու է։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին:

 

Կարդացեք նաև

Back to top button