ՀասարակությունՔաղաքական

Հայաստանը պետք է կարողանա խաղալ Արևելքի և Արևմուտքի հետ. դիվանագետ

alisagevorgyan
«Եթե Հայաստանը կարողանա  ճիշտ խաղալ Արևելքի և Արևմուտքի հետ, ստեծված իրավիճակից դուրս կգա ոչ միայն առանց վնասվածքների, այլև որոշակի ձեռքբերումներով»,-այսօր նման տեսակետ է հայտնել Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա համոզմամբ՝ բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման ներկա գործընթացներում  Հայաստանն ունի իր ծանրակշիռ դերը, որը գիտակցում են և՛ Արևմուտքը, և՛ Արևելքը:

 

«Այն կոմպլեմենտար և հավասարակշռված քաղաքականությունը, որ Հայաստանի իշխանությունը փորձում է իրականացնել արտաքին քաղաքականության ոլորտում, միակ ճիշտ տարբերակն է, այլ խնդիր է, թե ինչպես է դա իրականացվում», -ասում է Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ նրա՝ Հայաստանն այլընտրանք չունի և պետք է կարողանա  ճիշտ խաղալ  Արևելքի և Արևմուտքի հետ, ինչը բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման գերտերությունների այս պայքարում հնարավորությնուն կտա իրավիճակից  դուրս գալ առանց արյունոտ վերքերի և անգամ ձեռքբերումներով: Նավասարդյանը  ձեռքբերում է համարում այն փաստը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը միջազգային հանրությունը բավականին հետաքրքիր և մեզ համար բարենպաստ մոտեցում  ցուցաբերեց:

«Հայաստանն, այո փոքր երկիր է, բայց աշխահաքաղաքական իր դիրքով այն պետք  է և՛ Արևմուտքին, և՛ Արևելքին»,-ասում է Նավասարդյանը, ով արտաքին քաղքականության ոլորտում այս պահին կարևորում է մասնավորապես Իրանի հետ հարաբերությունների զարգացումը: «Իրանը կարող է այնպես ազդել մեր և ներքին ու և արտաքին քաղաքական դիմապատկերի վրա, հանուն որի կարելի է ամեն ինչ թողնել ու զբաղվել միայն այդ ուղղությամբ»,-ասում է դիվանագետը:

Թուրքիայում ծավալվող իրադարձություններն ու քրդական խնդրի  խորացումը ևս ենթադրում են որոշակի զարգացումներ, որոնք կառնչվեն Հայաստանին: Ըստ Նավասարադյանի՝ Արևմուտքի համար Թուրքիան դարձել է անառակ որդի, որն իր ներքին ու արտաքին քաղաքական «օյիններով» համը հանել է: Քրդական խնդրի թիկունքում, ըստ  դիվանագետի, ԱՄՆ-ի ձեռքն է, որը փորձում է ստեղծել ուժեղ և ամենակարևորը՝ իրեն հլու, հնազանդ մի պետություն, որը կարող է լինել Քրդստանը:

Դիվանագետն, ի դեպ, չի բացառում, որ մի օր կարող է տեղի ունենալ անհավատալին և  Հայաստանի ու Թուրքիայի շահերը կարող են համընկնել:

Կարդացեք նաև

Back to top button