Միջազգային

Ստամբուլի կենտրոնում՝ Դոլմաբախչե պալատում, կրակոցներ եւ պայթյուններ

Ստամբուլում՝ զբոսաշրջիկների մոտ մեծ հռչակ վայելով Դոլմաբախչե պալատի մոտ այսօր կրակոցներ  են հնչել։ Որոշ ականատեսներ հայտնում են պայթյունի մասին, որին հաջորդել են կրակոցները։ Ոստիկանությունը փնտրում է երկու զինված մարդու։ Որոշ տվյալներով՝ նրանց ձերբակալել են մոտակայքում, հայտնում է Բի Բի Սի- ն։

Դեպքի վայր են մեկնում «շտապ օգնության» մեքենաները, պալատ տանող ճանապարհները փակվել են։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Այս միջադեպը տեղի է ունենում թուրքական բանակի եւ Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների եւ «Իսլամական պետության» գրոհայինների միջեւ բախումների ֆոնին։

Տեղական ԶԼՄ- ները հայտնում են, որ այսօր երկրի հարավ- արեւելքում՝ Սիիրթ նահանգում պայթյունի հետեւանքով զոհվել է 8 զինծառայող։

Back to top button