Հասարակություն

Փաստաբանը պնդում է՝ իր պաշտպանյալին կալանավորել են մարմնավաճառության դեմ պայքարի համար

arminegevorgyan

Երևանում գործող շատ հասարակական օբյեկտներ հիմնականում ծառայում են որպես մարմնավաճառությամբ զբաղվող կանանց հավաքատեղի, այսօր ասել է փաստաբան Ստեփան Ոսկանյանը։ Ըստ նրա՝ քանի որ այդ օբյեկտները շատ մոտ են բնակելի շենքերին, ապա մեծ խնդիրներ են առաջացնում ազգաբնակչության համար: Արտաշիսյան 44 հասցեւում   գտնվող  «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրը, ըստ փաստաբանի, կարծես դարձել է այդ հասցեում ապրող բնակիչների համար իսկական պատուհաս:  Բնակիչներից մեկը` Վազգեն Կարապետյանը, այս տարվա սկզբին  դարձյալ փորձել է անել ամեն ինչ, որ այդ տարածքում  մարմնավաճառներ չհավաքվեն,  սակայն  իրավապահները   մարմնավաճառներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրեական գործ են հարուցում Վազգեն Կարապետյանի դեմ, պնդում է նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Հայաստանում մարմնավաճառները արտոնյալ կարգավիճակ ունեն և նրանց դեմ բողոքող քաղաքացիները դժվար կացության մեջ են հայտնվում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ նրանց դեմ միջոցներ ձեռնարկող անձանցից մեկը` Վազգեն Կարպետյանը, ով իր պաշտպանյալ է, այսօր գտնվում է կալանքի տակ: Փաստաբանը պատմում է, որ «Ծերեթելիի խաչմերուկից դեպի բակեր գնացող հատվածում որտեղ գործում է «Փոքր Մայամի» հոթելը, մարմնավաճառներ են  աշխատում: Ամբողջ գիշեր հարակից շենքի բնակիչները ականատես են լինում կռիվների, ծեծկռտուքների, անգամ դանակահարությունների, հնչում են հայհոյանքներց։

Արտաշեսյան 44 և հարակից շենքերի բնակիչները բազմաթիվ անգամներ դժգոհել են այս երևույթի դեմ, նամակներ ուղարկել քաղաքապետարան, ոստիկանություն, բայց՝ ապարդյուն: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալը մշտապես պայքարել է, որ այդ տարածքում մարմնավաճառներ չհավաքվեն, իսկ իրավապահները  մարմնավաճառներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրեական գործ են հարուցում Վազգեն Կարապետյանի դեմ:

Վերջինիս ձեռնարկած քայլերը դուր չի եկել նաև մարմնավաճառների հետ համագործակցող,  Շենգավիթում հայտնի տոկոսով փող տվող Լյուդի տղա Իգոր Կովալյովին, ով էլ  ոստիկանության սուտ հաղորդում է տվել նրա մասին, թե իբր իր պաշտպանյալը զենքի սպառնալիքով իրենից գումար է պահանջել, պնդում է փաստաբան Ստեփան Ոսկանյանը։

«Դեպքի վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցի՝ դանակի վրա, սակայն, որևէ մատնահետք չի եղել, իսկ ատրճանակ առհասարակ չի հայտնաբերվել»,- պատմեց փաստաբանը՝ հավելելով, որ գործն այս պահին գտնվում է դատախազի մոտ, իսկ իր պաշտպանյալը ձերբակալվել է և փետրվարի 12-ից գտնվում է կալանքի տակ:

Դատաքննությունը, հավանաբար, կլինի  սեպտեմբերին: Իսկ մինչ այդ   շուրջ, ըստ փաստաբանի, 7 ամիս տևած նախաքննության ընթացքում քննչական մարմինները որևէ ապացույց չեն ներկայացրել, ոչ էլ առգրավել են դեպքի վայրի հարակից տարածքներում առկա տեսանկարահանող սարքերը:

Իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելուց անգամ հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Կարապետյանի դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացին՝ Իգոր Կովալյովը, նախկինում դատապարտված է եղել: Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ պաշտպանի մի քանի միջնորդությունները մերժվել են:

Փաստաբանը բնորոշմամբ «նման ակնառու և կոպիտ խախտումներով նախաքննության ընթացքը վկայում է, թե Իգոր Կովալյովը հովանավորվում է իրավապահների կողմից:

Նշենք, որ այս գործի նախաքննությունն արդեն ավարտվել է և գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և այն դատարան ուղարկելու համար:

«Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանն էլ ընդգծում է, որ մարմնավաճառության բիզնեսը հովանավորվում է իրավապահ մարմինների կողմից՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն ու դատարան։ «Թե ովքեր են մարմնավաճառների թիկունքում, ովքեր են նրանց հովանավորում, դժվար չէ ասել: Իհարկե, հովանավորչությունը իրավապահների կողմից է»,- ասում է իրավապաշտպանը։

Կարդացեք նաև

Back to top button