ԿարևորՏնտեսական

Հայաստանը Արցախին 10 մլրդ դրամ վարկ է հատկացնում

arminegevorgyan

Սեպտեմբերի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամմյանը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ մեկնելու են Չինաստան՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար ներդրումների հարցը քննարկելու համար։ Բեգլարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին  վստահեցրեց, որ Չինաստանի նախագահը գումար է հատկացրել  երկաթգծի կառուցման համար։

Սովորաբար կառավարության նիստերը տեղի են ունենում հինգշաբթի օրերին, սակայն գործադիրի անդամները որոշել էին այսօր նիստ գումարել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում է արձակուրդ, եւ նիստի օրը փոխվել էր: Մինչ նիստի օրակարգի հաստատումը, կարճ հայտարարությամբ հանդես եկավ Հովիկ Աբրահամյանը` հիշեցնելով, որ շուտով սեպտեմբերի 1- ն է, եւ որպեսզի հատկապես առաջին դասարանցիների համար օրը հիշարժան դառնա ԿԳ, ՏԿԱԻ նախարարություններին  եւ մարզպետներին, հանձնարարեց միջոցառումները կազմակերպել պատշաճ ձևով:

Արդեն անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրը շուրջ 10 միլիարդ դրամ վարկ հատկացրեց ԼՂՀ- ին։ Որոշման նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ վարկը տրամադրվում է 8.5 տոկոս տոկսադրույքով, մինչեւ 2020թ. մարման ժամկետով:

Կառավարության օրակարգը այսօր այդքան էլ հագեցած չէր: Արդեն նիստից հետո  լրագրողները բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորոյանից պարզաբանում խնդրեցին իրանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվության վերաբերյալ, թե Սևանա լճից պետք է ջուր տարվի Իրան՝ Ուրմիա լիճ:

Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԻԻՀ Մեջլիսի պատգամավորներից մեկն օրերս հայտարարել է, թե Իրանն Ուրմիա լճի վերակենդանացման նպատակով Սևանա լճից և Քուռ գետից ջուր կտեղափոխի:

Բնապահապանություն նախարարը շատ կարճ խոսեց՝ այն պարազապես  որակելով թյուրիմացություն։ «Մենք հերքել ենք ,ժամանակին հետևեիք նայեիք,համագործակցության նման համաձայնագիր գոյություն չունի»։

Արդյո՞ք տեսանելի  ապագայում կուրվագծվի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գործընթացը և ինչ շահագրգռվածություն ունի Չինաստանը ներդրումներ կատարելու այդ երկաթգծի կառուցման համար. տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պարզապես զարմանում է  նման հայտարարություններից: «Այն մարդիկ, ովքեր չեն ուզում, որ շինարարությունը սկսվի ու ավարտին հասցվի,  Հայաստանի վատն են ուզում: Չինաստանի նախագահն այդ ճանապարհի համար կոնկրետ գումարներ է հատկացրել ու ունեն շահագրգառվածություն ներդրումներ անելու համար: Իսկ սեպտեմբերի 23- ին  էլ վարչապետի հետ այցելելու են Չինաստան` չին գործընկերոջ հետ քննարկելու Իրան- Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը»:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հավաստիացնում է, որ Հյուսիս- հարավ ավտոմայղին կառուցվումէ եվրոպական չափանիշներին համապատասախան ու նախատեսված ժամկետում այն կհանձնվի շահագործման: Մայրուղու կառուցումը նախատեսված է ավարտել 2019 թվականին:

Back to top button