ՄիջազգայինՏնտեսական

Մեծահարուստների որդիներն ու թոռները մսխում են հայրերի ժառանգությունը

Միլարդատերերի բացարձակ մեծամասնության ժառանգների արդեն երկրորդ սերունդը մսխում է իրենց հարազատների դիզած հարստությունը, ցույց են տվել հետազոտությունները։ 70%- ի դեպքում հարստությունը մսխվում է թոռների, 90% դեպքում՝ ծոռների կողմից, գրում է Time՝ վկայակոչելով Williams Group խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքները։

Նույն այս հարցով հետաքրքրվել են նաեւ ամերիկյան US Trust ընկերության փորձագետները՝ հետազոտելով նվազագույնը 3 մլն դոլար ներդրումային կարողություն ունեցող հարուստների ժառանգներին։ «Թվերը ցույց են տալիս, որ 78%- ը վստահ է, որ իրենց որդիները ֆինանսապես անպատասխանատու են, որպեսզի տնօրինեն ժառանգությունը»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Քրիս Հայլմանը։

Back to top button