
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Սեպտեմբերից Ստեփանակերտում գործելու է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Ծրագիրը կենսագործվում է Արցախի կառավարության, Հայ բարեգործական ընդհանուր միության և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության աջակցությամբ:
Այս օրերին Ստեփանակերտի հինավուրց շենքերից մեկում, որի երկրորդ հարկն զբաղեցերել է զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը, վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Կառուցվում է իր տեսակի մեջ եզակի կրթական՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։
Շինարարության վերահսկողությունը իրականացնում են ինչպես տեղացի մասնագետները, այնպես էլ Երևանի «Թումո» կենտրոնի ներկայացուցիչները: Մոտ 150 մլն դրամ արժողությամբ շինարարության հովանավորը «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն է։
Կենտրոնի տեխնիկական հագեցվածության հարցերը հոգալու է Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Նախատեսվում է, որ արդեն սեպտեմբերից այդտեղ իր մտավոր կարողություններն է փորձարկելու և զարգացնելու մոտ 500 երեխա:




