Հասարակություն

Բադալյանների ընտանիքում եռյակ է ծնվել. երկու տղա, մեկ աղջիկ

arminegevorgyan

Օգոստոսի 8- ին  երևանաբնակ Բադալյանների ընտանիքում եռյակ է լույս աշխարհ եկել` երկու տղա, մեկ աղջիկ։ 38 ամյա  Անի Բադալյանը անգամ լացի ձայնից տարբերում է աղջիկը ` Էլինան է  լալիս, թե՞ տղաներից Մարտինը կամ Նարեկը:

Բադալյանների  ընտանիքում  երեխայի ճիչ լսվել է վեց տարի առաջ: Անին նշում է, որ բնական ճանապարհով երեխա ուենալու խնդիր չեն ունեցել: Ամուսիններով   մտածված են  գնացել  այդ քայլին` այն է արտամարմնային ճանապարահով երեխաներ լույս աշխարհ բերելուն: «Մենք ուզում էինք շատ երեխաներ ունենալ, իսկ բնական ճանապարհով հնարավոր է մեկը լույս աշխարհ գար»,- ասում է։

Անին ծննդաբերել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կեսարյան հատման միջոցով:  Կենտրոնի  ծնարանի բաժանմունքի վարիչ,մանկաբարձ- գինեկոլոգ   Տիգրան Հովհաննիսյանն ասում է,որ ծննդաբերությունը լավ է ընթացել, ի սկզբանե գտնվել է բժիշկների հսկողության  տակ։

Բժիշկը նկատում է, որ այսօր անգամ մեկ պտուղով  հղիության ժամանակ են բարդություններ առաջ գալիս, իսկ եռայակի դեպքում դրանք երբեմն ավելի շատ են լինում, հետևաբար՝ հղիին անհրաժեշտ է շատ ուշադրություն ու հոգատար վերաբերմունք:

Անին ասում է, որ երեխաների անունները պատահական չեն դրվել: «Մարտինը հայրիկիս անունն է, ով ժողովրդական նկարիչ է, հղիությունը բարդ է եղել ու «Նարեկ»- ն անընդհատ կողքներս է եղել, իսկ Էլինան էլ  ամուսինս է դրել»։

 

Կարդացեք նաև

Back to top button