Հասարակություն

Ավտոբուսի շրջվելուց տուժածներից 4- ին տեղափոխել են Երեւան

Գեղարքունիքում այսօր ՃՏՊ հետևանքով տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն օպերատիվ և համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ձևավորվել են մասնագիտական խմբեր:

«Շտապբուժօգնության բրիգադներից բացի` Գեղարքունիքի մարզ են մեկնել  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:

Ժամը 14:00-ի դրությամբ` մարմնական տարբեր վնասվածքներով Սևանի  հիվանդանոց տեղափոխված 10 տուժածն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Բոլոլորի վիճակը գնահատվում է բավարար:

Տեղի և մարզի մասնագետների մասնակցությամբ կազմակերպված բժշկական կոնսիլիումի ընթացքում որոշում է կայացվել չորս հիվանդի տեղափոխել Երևան` 1-ին «Սուրբ Աստվածամայր», 3-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ` լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Նշենք, որ ավտոբուսում եղել է 19 ուղրևոր:

Back to top button