Bank of America Merrill Lynch ներդրումային խումբն այսօր հրապարակել է աշխարհի երկրների ցանկը որտեղ դեֆոլտի հավանականությունը մեծ է։
Առաջին տասնյակը գլխավորում է Վենեսուելան, որն իր արտաքին պարտքը հնարավոր է չկարողանա սպասարկել եւ դեֆոլտ հայտարարի։ Երկրորդ տեղում Հունաստանն է, ապա՝ Ուկրաինան, հայտնում է gazeta.ru- ն։
Առաջին հնգյակի մեջ են նաեւ Պակիստանն ու Եգիպտոսը, նրանց հաջորդում է Կիպրոսը։ Ռուսաստանն այս ցուցակում 7- րդ տեղում է, որին հաջորդում են Բրազիլիան, Ղազախստանը, իսկ տասնյակը եզրափակում է Թուրքիան։
Հրապարակվել է նաեւ 10- ը ամենակայուն եւ վարկունակ երկրների ցանկը։ Այն գլխավորում է Գերմանիան, որին հաջորդում են Շվեյցարիան, Շվեդիան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Նոր Զելանդիան, Ավստարլիան, Ճապոնիան եւ Հարավային Կորեան։




