Հասարակություն

Հոգեբան. Դժբախտ պատահարների լուսաբանումը վատ է անդրադառնում հասարակության վրա

arminegevorgyan

Ինքնասպանություններ, սպանությություններ, դժբախտ պատահարներ. այս թեմաներն են այսօր գերիշխում հայկական  լրատվադաշում: Ըստ հոգեբան Աննա Բադալյանի՝ նմանօրինակ թեմաների լուսաբանումը մարդու հոգեբանության վրա բացասական ազդեցություն է թողնում . ոչ խոցելի հասարակության համար գուցե այն լինում է  ուսուցողական, բայց խոցելի հասարակության մեջ լճացնում է մտածելակերպը:

Սպանությունների, ինքնասպանությունների, վիրավորների ու դժբախտ պատահարների մասին մասսայական լուսաբանումը մարդու հոգեբանության վրա թողնում է միայն բացասական ազդեցություն: Նմանատիպ նյութերը հատկապես վատ հետևանք են ունենում անչափահսների վրա, քանի որ դեռևս չի ձևավորել նրանց «ես»- ը, ունեն թերարժեքության զգացում, հոգեբանորեն  առավել խոցելի են  և այլն:

Իսկ  այսօր հայկական շատ հեռուստալիքներում գերակշիռ մաս են կազմում նմանօրինակ հաղորդումները,  որոնք գովաբանում են ծեծը, ջարդը, հարազատների  կռիվն էլ  դարձնում են «հանրային թամաշայի» առարկա։ Հոգեբան Աննա Բադալյանը ասում է՝ նմանօրինակ լուրերի հրապարակումը պետք է լինի պարզ, թափանցիկ, բայց՝ շատ ճկուն ու զգոն: Ավելորդ մակդիրներ ավելացնելով՝ այն բացասական հետևանքներ է թողնում հասարակության ենթագիտակցության վրա:

Հոգեբանը մեկ  օրինակ է  բերում՝ վերջին շրջանում ծննդկանների մահացության դեպքերի լուսաբանումը հանգեցրել է  նրան,որ  հազարավոր հղիներ սկսում են վախենալ, մտածել, որ նույնը կարող է նաև իրենց հետ կատարվել ու լարվածության մեջ են հայտնվել։

Աննա Բադալյանն ավելի քան համոզված, որ չի կարելի մահացած մարդու անձնական կյանքից լուսանկարներ հրապարակել եւ ինտիմ կյանքը հանել հանրության առաջ։

Back to top button