

Հայաստանում գրանցված է 5283 վերելակ, որից շահագործվում է 4863-ը: Արտադրական վտանգավոր օբյեկտները տարեկան մեկ անգամ ենթարկվում են տեխնիկական անվտանգության փորձաքննության, սակայն դրանց սպասարկման վերահսկումն իրականացնում են համատիրությունները:
Տեխնիկական անվտանգության պայմանգիրը ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը կնքում է համատիրության հետ: Սակայն լինում են համատիրություններ, որոնք չեն կնքում փորձաքննության պայմանագիր, քանի որ այն վճարովի ծառայություն է: ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանի խոսքով՝ Բաշինջաղյան փողոցի դեպքից հետո թե՛ համատիրությունները, թե՛ բնակիչներն ավելի զգուշավոր են դարձել։ «Փորձաքննության տեմպերը շատացել են: Օրինակ՝ Դավիթաշեն համայնքում այս տարի որ ընդհանուր գրանցված մոտ 360 վերելակներից գրեթե 80 տոկոսը վերջնական փորձագիտական եզրակացություն են ստացել: Իհարկե՝ մի մասը դրական, մյուսը՝ բացասական»:
Հիշեցնենք, որ Բաշինջաղյան փողոցում մարտի 21-ին 14 հարկանի շենքի վերելակը 11-րդ հարկից պոկվել էր ու ընկել հորը, զոհվել էր 30- ամյա մի կին։
Ըստ մասնագետի՝ ուսումնասիրությունների արդյուքները ցույց են տվել, որ բազմաբնակարան շենքերի վերելակներն ավելի գերծանրաբեռնված են աշխատում, քան՝ հասարակական տրանսպորտը: Մասնագտը ճիշտ չի համարում անհանգստությունը եւ առաջարկը՝ հրաժարվել խորհրդային շրջանի վերելակներից։ Դրանք վերջին տարիներին վերանորոգվել են, ասում է։
Այն, որ ոլորտում խնդիրները շատ են, Լուսինե Հովհաննիսյանը չի հերքում: Օրինակ՝ վերելակների սպասարկման ոլորտում կա մասնագետների պակաս: Էլեկտրամեխանիկները տարիքով են և աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Վերելակների տեխնիկական կանոնակարգի պահանջների համաձայն՝ դրանք պետք է ենթարկվեն ամենօրյա զննման, սակայն էլեկտրոմեխանիկները ֆիզիկապես չեն կարողանում հասցնել. իրենց ամրագրված վերելակների քանակը մեծ է, աշխատավարձերն էլ՝ քիչ: Կա նաև պահեստամասերի խնդիր, որոնց ներկրումն բավականին թանկ արժե։ ԵՏՄ անդամակցությունը գուցե օգնի, որ դրանց ներկրումը ավելի հասանելի դառնա։
Շահագործգվող վտանգավոր օբյեկտներից են նաեւ կարուսելները։ ՀՀ-ում գրանցված 125 ատրակցիոններից 84-ը գտնվում է Երևանում է, 6-ը Կոտայքում, 6-ը Լոռիում, 19-ը՝ Շիրակում, 8-ը՝ Սյունիքում, իսկ 2-ը՝ Արմավիրում: Երևանի 84 ատրակցիոններից 74-ն են անցել փորձաքննություն: Փորձաքննության արդյունքներով՝ Կենդանաբանական այգում գործող < Զանգակ> կարուսելը շահագործումից հանվել է հենց շահագործողի կողմից, իսկ Երևանի Գայի 14 հասցեում շահագործվող 10-ը ատրակցիոնները չեն անցել փորձաքննություն և չունեն փորձագիտական եզրակացություն;
Բակային ատրակցիոնները չեն համարվւմ արտադրական վտանգավոր օբյեկտ և փորձաքննության չեն ենթարկվում։




