Սպորտ
Հայոց եռագույնը՝ Արարատի գագաթին (լուսանկարներ)
Մեծ Եղեռնի 100- րդ տարելիցին նվիրված 100 մետրանոց Հայոց Եռագույնը ծածանվեց Արարատի գագաթին, հայտնում է Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ և 100 մետրանոց դրոշի հեղինակ, Սրապիոն Գևորգյանը։
«Նախատեսվածի պես` ուխտավորների խումբը Արարատի գագաթին եղավ հուլիսի 29-ին: Նախաձեռնության մասնակիցները Արարատի գագաթին պարզեցին Մեծ Եղեռնի խորհուրդը կրող, 100 մետրանոց Եռագույնը, որից հետո` շրջան կազմելով 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, իսկ «Կարին» ազգագրական համույթի սաները` գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Արարատի գագաթին շուրջպար բռնեցին: Ուխտավորների խումբը Արարատի բարձրունքից ցած իջավ հուլիսի 30-ի երեկոյան»,- հայտնում է նախաձեռնության հեղինակը։