

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս տարի Հեպատիտի դեմ պայքարի օրն անցկացնում է «Կանխարգելենք հեպատիտը» կարգախոսով։ Ըստ լյարդաբանական ասոցիացիայի ղեկավար Հասմիկ Ղազինյանի՝ հիվանդության կանխարգելման քայլերից է նաև վարակի մասին իրազեկվածությունը և այդ իսկ պատճառով ասոցիացիան և առողջապահության նախարարությունը երեկոյան Հյուսիսային պողոտայում անցկացնելու են հիվանդության մասին տեղեկատվական ակցիան։
Աշխարհում մոտ 600 միլիոն մարդ վարակված է վիրուսային հեպատիտ B-ով և C-ով: Իսկ տարեկան աշխարհում արձանագրվում է 1,5 միլիոն մահացության դեպք: ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը նշում է, որ սուր հեպատիտը բուժվում է պետպատվերի շրջանակներում, իսկ քրոնիկ հեպատիտի բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, որը պտեք է վճարի հիվանդը: Սակայն բուժումը հիվանդի համար որոշակիորեն մատչելի դարձնելու ուղղությամբ ԱՆ քայլեր է ձեռնարում:
2014 թվականին ներդրել է <«ՀՀ-ում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում հանրապետությունում ստեղծվել են հեպատիտների կանխարգելման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմներ։
Ամիսներ առաջ Սյունիքի մարզի Քաջարանի բժշկական կենտրոնում հայտնաբերվեցին հեպատիտ Ց-ով վարակիրներ: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանն ասու է, որ միայն Քաջարանի հիվանդանոցում չէ նման դեպք հայտնաբերվել, պարբերաբար այս կամ այն հիվանդանոցում արձանագրվում են սուր վիրուսային հեպատիտ C–ով վարակման դեպքեր: Իսկ վարակի հիմնական պատճառը վիրաբուժական գործիքների հիգիենայի կանոնների չպահպանելն է:
Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ 2012 թվականից ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ու վերահսկման ծրագիր է ներդրվել , որի շրջանակներում էլ օրենսդրական ակտերով իրականացվում են վիրուսի հնարավոր կանխարգելման բոլոր գործողությունները, սակայն թե ինչպես ստացվեց, որ նման ծրագրի իրականացման ճանապարհին տեղի ունեցավ Քաջարանի հիվանդանոցի դեպքերը, մասդնագետը նշեց, որ զարգացած երկրներում, օրինակ ինչպիսին Նիդեռլանդներն է, տարիներով արձանագրվում են հեպատիտ C-ով վարակի դեպքեր:




