ԿարևորՄիջազգային

Թուրքիան հրավիրում է ՆԱՏՕ- ի արտակարգ հավաք՝ ԻՊ եւ քրդերի դեմ պայքարի համար

Ստամբուլի կենտրոնում արդեն երեք օր շարունակվող խռովությունների ընթացքում զոհվել է մեկ ոստիկան։ Ձերբակալություն իրականացնելու ժամանակ նա վիրավորել է կրծքից, որը մահաբեր է եղել։

Անկարգություններն սկսվել են ոստիկանական շրջայցի ժամանակ ուրբաթ օրը քաղաքական խմբավորման մի մասնակցի մահվանից հետո։

Թուրքիայի ոստիկանությունը նման շրջայցերի միջոցով փորձում է ձերբակալել ինչպես «Իսլամական պետության» աջակիցներին, այնպես էլ քրդերի եւ ձախ ակտիվիստների։

Ոստիկանական գործողություններն սկսվել են Սիրիայի հետ սահմանին, թուրքական Սուրուչում, տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որը 32 մարդու կյանք է խլել։

Այս ահաբեկչական գործողությունը սրել է նաեւ Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ հարվածի տակ դրել Քրդական աշխատավորական կուսակցության հետ հրադադարը։ ՔԱԿ- ի այն գնահատել է որպես Թուրքիայի եւ ԻՊ- ի հետ համագործակցության արդյունք։

Այս ֆոնին Թուրքիան հանդես է եկել ՆԱՏՕ- ի դեսպանների արտակարգ հավաք հրավիրելու նախաձեռնությամբ, որպեսզի քննարկեն «Իսլամական պետության» եւ քուրդ անջատողականների դեմ ռազմական գործողությունների համակարգման հարցերը։ Հանդիպումը կկայանա Բրյուսելում, երեքշաբթի օրը։

Թուրքիայի ռազմական ուժերը մի քանի օդային հարվածներ են հասցրել ԻՊ- ի եւ քրդերի դիրքերի վրա։ Իրաքի հյուսիսում քրդական դիրքերի վրա կիրակի օրը շարունակված ավիահարվածները փաստորեն վերջ են դրել քրդերի հետ երկամյա հրադադարին։

ՔԱԿ- ի ներկայացուցիչը «Ֆրանս պրեսին» հայտնել է, որ թուրքական օդուժը հարվածները հասցրել է երկու ուղղությամս՝ Դահուկ եւ Էրմիլ քաղաքներից հյուսիս։

Թուրքիայի՝ ՆԱՏՕ- ի արտակարգ հավաք հրավիրելու նախաձեռնության մասին Բի Բի Սի- ին հայտնել է ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Անկարան օգտվել է դաշինքի պայմանագրի 4- րդ հոդվածից, որն անդամ երկրներին թույլ է տալիս իր անվտանգության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքի դեպքում հրավիրել խորհրդակցություն։

Երկու օր առաջ Ստոլտենբերգը բանակցություններ է անցկացրել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ՝ ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների համար եւ աջակցություն հայտնելով ԻՊ դեմ պայքարում։

ԱՄՆ Անկարային եւ ՔԱԿ- ին կոչ է արել ձեռնպահ մնալ բռնություններից, սակայն ճշտել է, որ Թուրքիան քուրդ անջատողականներից պաշտպանվելու իրավունք ունի։

Բի Բի Սի- ի Ստամբուլի թղթակիցը հայտնում է, որ այստեղ անհանգստություն կա, որ  իշխանությունների եւ քրդերի միջեւ հակամարտությունը կարող է նոր ուժով ծավալվել։

Եթե Թուրքիան «խրվի» քաղաքացիական հակամարտության մեջ, ապա նրա դերը կարող է էապես նվազել ՆԱՏՕ- ում եւ ձախողել Արեւմուտքի ջանքերը ԻՊ դեմ պայքարում։

Կարդացեք նաև

Back to top button